Մշակույթ

Կառավարությունը կփոխհատուցի Արմեն Շեկոյանի հուղարկավորության ծախսերը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կփոխհատուցի Արմեն Շեկոյանի հուղարկավորության ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 1 միլիոն 680 հազար դրամ է հատկացվել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին:1974 թվականին ավարտել էԵրևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտիգրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել էԵրևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել էՀովհ. Թումանյանիտուն-թանգարանի տնօրենը:

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը: Շեկոյանը կյանքից հեռացել է 68 տարեկանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում