ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության մի շարք մարզերում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ առաջիկա 5 օրերին, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- նշում են ՇՄՆ hիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։