Հասարակական

Տավուշի մարզի Մովսես գյուղում այրվել է երկհարկանի տան տանիքը և 2-րդ հարկը

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Մովսես գյուղում այրվել է երկհարկանի տան տանիքը և 2-րդ հարկը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 01։05-ին ահազանգ է ստացել, որ Մովսես գյուղում այրվում է տուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:26-ին, մարվել՝ 04:05-ին:

Այրվել են Մովսես գյուղի 1-ի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի առանձնատան տանիքը և 2-րդ հարկը՝ գույքով (մոտ 150 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում