Միջազգային

Պենտագոնը ծրագրում է Աֆղանստանից տարհանել դեսպանության ամբողջ անձնակազմը

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը ծրագրում է Աֆղանստանից տարհանել դեսպանության ամբողջ անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների զինված ուժերն անխուսափելի են համարում Աֆղանստանում դեսպանության ամբողջ անձնակազմի տարհանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Politico-ն:

«Պենտագոնն արդեն ծրագրում է Քաբուլում ամերիկյան ամբողջ անձնակազմի տարհանումը, այս մասին հայտնել են երեք աղբյուրներ»,- գրել է Politico-ն:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները 3 հազար զինվորականների էին ուղարկել Աֆղանստան՝ դեսպանատան քաղաքացիական աշխատակիցների տարհանումն արագացնելու նպատակով:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում