Քարվաճառում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
1 րոպեի ընթերցում
![Քարվաճառում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1060757.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՃՏՊ հետևանքով մահացել են լեյտենանտ Հասանլը Էլդար Մուշվիգօղլուն և սերժանտ Ջաֆարով Անար Մուստաստիմօղլուն: