Հասարակական

ՌԴ դեսպանն այցելել է Արմավիրի հատվածի հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր

1 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպանն այցելել է Արմավիրի հատվածի հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՌԴ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում ՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցուն (X դար) և VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցուն։

Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալները ու դիրքերը:

Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և այն բանին, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում ՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում