ՌԴ ներքին գործերի նախարարությունը ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Վագաբզադեի մուտքն արգելելու համար հիմք է հանդիսացել այն, որ նախկին դեսպանը ազգամիջյան ատելություն է հրահրել։

Բելառուսում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեն կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն։«Ձեր ազգը խոզի պես հոտած է»,-ասել է ասել է Վագաբզադեն։Նա Ժիրինովսկուն անվանել է «հաստլիկ խոզ» և «ծեր էշ»:Նա մասնավորապես ասել է․«Վոլոդյա, լսի՛ր, չաղ խոզ, ծեր էշ: Մի անգամ դու մեզ խոյեր անվանեցիր, բայց ես չեմ հասկանում, թե ինչու բոլորս լռեցինք: Որոշ ժամանակ անցավ և դու սկսեցիր լկտիանալ: Քո լկտիությունը սահմանններ չունի: Դուք խոզի նման գարշահոտ եք, դուք խոզ եք, և ձեր ազգը խոզ է»։

Հայերեն العربية English Français Türkçe

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս