Պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքում և հայրենիքում. ՍԴՀԿ պատվիրակությունը՝ Փաշինյանին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոնայք,

ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք եղել կուսակցության հետ՝ և՛ կենտրոնական մարմնի, և՛ հայաստանյան մարմնի: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը՝ նաև հայաստանյան կազմակերպությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի նոր ձևավորված ֆորմատին, որտեղ մենք արդեն երկու հանդիպում ենք ունեցել: Նաև փորձում ենք այնպես անել, որ որոշումներ ընդունենք և կոնկրետ քայլերով առաջ շարժվենք: Իհարկե, այս համագործակցությունը և երկխոսությունը շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով կուսակցության շատ կարևոր և բացառիկ դերը Սփյուռքի մեր համայնքներում, ներգրավվածությունը և ներդրումն ընդհանրապես հայ ժողովրդի քաղաքական մշակույթի ձևավորման գործում:

Մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար, և ուրախ եմ, որ նույնպիսի պատրաստակամություն կա նաև ձեր կողմից: Այս հանդիպումները լավ առիթ են, որպեսզի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ճշգրտենք մեր օրակարգը, մտքեր փոխանակենք առաջիկա անելիքների վերաբերյալ, գուցե նաև անհրաժեշտության դեպքում կայացնենք կոնկրետ որոշումներ: Կրկին ողջունում եմ ձեզ և ուրախ եմ այս առիթի համար»:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը նշել է. «Շնորհակալ ենք, պարոն վարչապետ: Մենք ենք շնորհակալ, որ հյուրընկալում եք մեզ այստեղ: Նախ թույլ տվեք համայն Հնչակյան ընտանիքի անունից շնորհավորել Ձեզ՝ վերանշանակման առիթով: Մեր պատմության երևի ամենաճակատագրական ժամանակահատվածում, անշուշտ, Դուք մեզնից բոլորից լավ պատկերացնում եք, տեղյակ եք բոլոր մարտահրավերներին՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Ինչպես տեսանք, նաև ընտրություններից հետո Ձեր կատարած քայլերը, մանավանդ միասնականությանը և համախմբվածությանն ուղղված մոտեցումները և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ձևաչափով, կարծում ենք, շատ ճիշտ են: Որովհետև, եթե նախկինում միասնականության, համագործակցության, համերաշխության մասին կոչերը ցանկություններ էին, այսօր ուղղակի բացարձակ անհրաժեշտություն են, որովհետև եթե մենք համագործակցաբար, միասնականության մթնոլորտում չկարողանանք աշխատել, շատ դժվար է լինելու ապագան: Որպես կուսակցություն միշտ պատրաստակամ ենք եղել, այսօր էլ պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքում և հայրենիքում: Նաև կարևորում ենք այս պահին իսկապես համագործակցությունը բոլոր ուժերի հետ, որովհետև դա երևի միակ ձևն է, որով կարողանանք մեր հայրենիքը, Արցախն այս ծանր իրավիճակից դուրս բերել»:

Ըստ աղբյուրի՝ ՍԴՀԿ պատվիրակության անդամների կողմից ընդգծվել է վարչապետ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ նախաձեռնած երկխոսության և փոխգործակցության կարևորությունը ի շահ հայրենիքի: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Արցախն անցնում են ծանր փորձությունների միջով, բայց կարևորն այն է, որ ընդհանուր ըմբռնում է ձևավորվել առկա մարտահրավերները հաղթահարելու և համատեղ ջանքերով առաջ շարժվելու շուրջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արտախորհրդարանական ձևաչափով արդեն իսկ տեղի ունեցած երկու հանդիպումը, որոնցում ներգրավված է նաև ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպությունը, վկայում են այդ ձևաչափի գործուն լինելու մասին և շարունակական բնույթ են կրելու:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, միջուկային բժշկության և մի շարք այլ ոլորտների ակտիվացման հեռանկարների շուրջ, խոսել զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների մասին:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին