Ճապոնիայի ԱԳ նախարարն Իրանին կոչ կանի վերադառնալու միջուկային գործարքի պարտավորություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին օգոստսի 10-ին լրագրողներին հայտնել Է, որ մտադիր Է Իրան կատարելիք՝ իր առաջիկա ուղեւորության ընթացքում տեղի իշխանություններին կոչ անել վերադառնալու միջուկային գործարքի՝ իր պարտավորություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկրի հետեւողական դիրքորոշումն այն Է, որ մենք պաշտպանում ենք միջուկային գործարքը: Ես մտադիր եմ Իրանի իշխանություններին կոչ անել վերադառնալու գործաքի պարտավորություններին: Մենք նաեւ չափազանց կարեւոր ենք համարում երկխոսության հաստատումն Իրանի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջեւ»,- ընդգծել Է գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ Մոտեգին հայտարարել Է, որ պլանավորում Է օգոստոսի 15-ից մինչեւ 24-ն այցելել Եգիպտոս, Իսրայել, Պաղեստին, Հորդանան, Թուրքիա, Իրան եւ Կատար՝ Մերձավոր Արեւելք՝ իր այցի շրջանակում: Վիեննայում ապրիլից ընթանում են բանակցություններ Իրանի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի) միջեւ իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը:

Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը: Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի մասնակցության: Սկզբնապես պատվիրակությունները մտադիր Էին աշխատանքն ավարտել մայիսի վերջին, իսկ այնուհետեւ հունիսի առաջին օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Նեթանյահուի և Զելենսկու հետ անվանել է արդյունավետ

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին