Գեղարքունիքի բուժհիմնարկներում հուլիսին գրանցվել է 121 ծնունդ

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հուլիս ամսին գրանցվել է 121 ծնունդ՝ 64 տղա եւ 57 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 71 երեխա լույս աշխարհ է եկել Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Սեւանի, 13 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 10 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարի ծնունդները ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նվազել են 20-ով։ Նվազման թվերը բաժին են ընկնում Գավառի եւ Սեւանի բժշկական կենտրոններին, Վարդենիսի հիվանդանոցին եւ Ճամբարակի առողջության կենտրոնին։ Նախորդ տարվա համեմատ 15 ծնունդ պակաս է գրանցվել Գավառի բժշկական կենտրոնում, 11 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում, մեկական ծնունդ՝ Սեւանի ԲԿ-ում եւ ճամբարակի առողջության կենտրոնում։ Իսկ ահա Մարտունու ծննդատանը նախորդ հուլիսի համեմատ ծնունդներն ավելացել են 8-ով։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը