Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված. Վլադիմիր Վարդանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն պարզապես պարզ վերարտադրությունն այն կանոնակարգումների, որոնք առկա են այս կամ այն երկրներում, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ մի երկրում այն կարող է շատ լավ գործել, մյուս երկրում վերածվել պատուհասի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե սահմանադրական փոփոխությունները, արդյոք, շարունակո՞ւմ են լինել քաղաքական մեծամասնության օրակարգը:

«Սահմանադրական փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ և արտագրված: Մենք պետք է խնդիր-լուծում տարբերակով առաջնորդվենք: Այսինքն՝ արձանագրել ենք խնդիրը և ունենք լուծումը: Ընդ որում, խնդիրը պետք է լինի իրական, որը հետագայում սահմանադրաիրավական զարգացման վրա ազդեցություն է ունենալու, իսկ լուծումը պետք է լինի ազգային»,- ասաց Վարդանյանը:

Ըստ պատգամավորի` պրակտիկան ցույց է տալիս, որ երկիրը հրաժարվում է մի մոդելից, ընտրում է մեկ այլ մոդել, այնուհետև այդ մոդելից ևս հրաժարվում է և ընտրում է երրորդ մոդելը:

«Իրականում բոլոր մոդելները որոշակի խնդիրներ են առաջացնում մի պարզ պատճառով, որովհետև այդ մոդելները ձևավորվել են, մշակվել են որոշակի միջավայրում, որոշակի սահմանադրական մշակույթի առկայության պարագայում և քո երկրում կարող են առաջացնել լրացուցիչ խնդիրներ»,- եզրափակեց Վարդանյանը:

Հայերեն

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին