Ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում. Իշխան Սաղաթելյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ խորհրդարանում հնչեցնելու է ժողովրդի ձայնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանն այս մասին ասաց իր ընտրությունից հետո:

Նա նախ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած շուրջ 270 հազար քաղաքացիներին: «Դուք մեզ տվել եք մանդատ, մենք պարտավոր ենք ԱԺ-ում լիարժեք ներկայացնել ձեզ: Շնորհակալ եմ նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են ընտրություններին, բայց մեզ չեն քվեարկել, մենք ներկայացնելու ենք նաև նրանց շահերը»,- ասաց նա:

Սաղաթելյանը շեշտեց՝ ԱԺ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով՝ հավելելով, որ իր խիղճն իրեն թելադրում է մտահոգ լինել երկրում ստեղծված իրավիճակով, չհամակերպվել այն վիճակին, որը գոյություն ունի: «Եվ իմ համոզմունքն է, որ երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն: Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի և ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»,- ասաց նա:

Հայերեն

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով