Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որարդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

Մինչ այս Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:

Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցում էր 17 մարզիկով:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:

Հայերեն English Русский Türkçe

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

ՆԳՆ-ն ճանապարհային խախտումների դեմ նոր խստացումներ է նախատեսում և կարևորում պարտադիր ուսուցումը

Ուշիի վթարի պատճառը նախնական գնահատմամբ կարող էր մեքենաներից մեկի արգելակման խնդիրը լինել. ՆԳ նախարար

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Սոմալիի ռազմաբազայից

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը

Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Տավուշի մարզում իրականացվում է 10 շինարարական ծրագիր