Ամերիաբանկը գործարկել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վարկային նոր ծրագիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը գործարկել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վարկային նոր ծրագիր, որի շրջանակում գործարարներին առաջարկում է դրամային վարկեր6-60 ամիս(1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով) ժամկետով`տարեկան 9.5%-10.5%-ով(փաստացի տոկոսադրույք` 9.9-12.4%): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից:
«Ահա թե ինչ է անհրաժեշտ`Ձեր բիզնես նպատակներն իրագործելու համար:
Բիզնեսի զարգացման ու աճի, նոր նպատակներ սահմանելու և դրանք իրագործելու հնարավորություններն ստեղծվում են այստեղ և այսօր:
Առաջարկում ենք Ձեզդրամային վարկեր6-60 ամիս(1-6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով) ժամկետով`տարեկան 9.5%-10.5%(փաստացի տոկոսադրույք` 9.9-12.4%):
Մենք Ձեր կողքին ենք` պատրաստ ներդնելու մեր գիտելիքները, փորձը և ժամանակը հանուն Ձեր բիզնեսի բարօրության, հանուն Ձեր մեծ ու փոքր նպատակների իրագործման:
Վստահ ենք, որ մեր համագործակցությունը դառնալու է ամուր և փոխշահավետ գործընկերություն:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալայստեղ»,- ասվում է Ամերիաբանկի հայտարարության մեջ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: