ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) գործունեության կասեցումը:
Տնտեսավարողը կատարել է Տեսչական մարմնի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: