Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների պատճառով
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների պատճառով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1059606.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու ՝ Ադրբեջանի մասին արտահայտությունների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը ՌԼԴԿ ղեկավարի՝ ադրբեջանական պետականության և երկրի ղեկավարության մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա» ռադիոյի հուլիսի 30-ի հաղորդման ժամանակ հնչեցրած խոսքերի մասին է: