Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 4,13 հա տարածքում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 4,13 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 30-ից 31-ը 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհ է բռնկվել.

ԵրևանիԿենտրոն վարչական շրջանում՝ 4200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում՝ 2000 քմ,

Արարատի մարզիՄասիս քաղաքում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզիԷջմիածին քաղաքում՝ 500 քմ,

Լոռու մարզիՍպիտակ քաղաքում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզիՔանաքեռավան գյուղում՝ 1000 քմ, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Շիրակի մարզիԳյումրի քաղաքում՝ 3500 քմ, Գուսանագյուղ գյուղում՝ 1 հա, Արթիկ քաղաքում՝ 300 քմ,

Սյունիքի մարզիՄեղրի քաղաքում՝ 600 քմ,

Աշտարակ-Նոր Գեղիավտոճանապարհին՝3000 քմ,Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին՝400 քմ։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 4,13 հա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում