«Անանկենդան». երիտասարդ գրող Ջեսահն ընթերցողներին է ներկայացրել անդրանիկ վեպը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրող Գևորգ Սահակյանը, որը ընթերցողներին է ներկայանում Ջեսահ գրական կեղծանվամբ, հանրության լայն շրջանակի դատին է հանձնել «Անանկենդան» վեպը, որը գրողի առաջին հրատարակված ստեղծագործությունն է:

«Արմենպրես»-ի թղթակիցը Ջեսահի հետ հաղորդակցվելու, գրքի շուրջ զրուցելու հնարավորություն ունեցավ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում, որը մեկնարկել է հուլիսի 31-ին:

«Անանկենդան» վեպն սկսել եմ գրել 2018 թվականից: Յոթ կամ ութ ամսում եմ վերջացրել, սակայն ավելի քան երկու տարի գծագրում էի այն: Անհրաժեշտ էր սյուժետային գիծը պահելու համար այն մասերի բաժանել, հետաքրքիր լուծումներ գտնել: Հերոսը պետք է հայտնվեր մի վայրում, որտեղ նրան հնարավոր չէր լինի գտնել»,-նշում է գրողը:

Ջեսահը կարծում է, որ վեպը կարող է դուր գալ և՛ պատանիներին, և՛ հասուն ընթերցողին: «Կարող ես այնպես գրել, որ ընթերցողների լայն շրջանակը կարդա, բայց գիրքը չկորցնի իր գեղարվեստական արժեքը: Գուցե ժամանակի ընթացքում կարծիքս փոխեմ, բայց հիմա այդպես եմ մտածում»,-ասում է նա:

Ջեսահը վստահեցնում է՝ երբեմն գրողի ներսում մաղձ է կուտակվում, որը կարող է լավ գրականություն դառնալ: Ըստ նրա՝ եթե այն ինչ-որ կերպ չարտահայտես, հնարավոր է՝ թույնը մնա: «Ավելի լավ է գրել և ձերբազատվել դրանից: Պատահում է, որ հետդ «կեղտոտ» դեպք է լինում, որին հետո ցանկանում ես գրական լուծում տալ: Գրում ես ու մոռանում: Հետո ընթերցում ես, զարմանում, որ դու ես նման բան գրել: Ափսոսում ես մոռանալ»,-պատմում է գրողը:

Ջեսահն առաջին անգամ 20 տարեկանում է ստեղծագործել: Խոստովանում է՝ ուղարկել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին, որն այն հավանության չի արժանացրել: Երկար ժամանակ Ջեսահը պարզապես շատ է ընթերցել, երբեմն-երբեմն ստեղծագործել: «Երբ գրեցի «Անանկենդանը» և երկար աշխատեցի այս ստեղծագործության վրա, այն ուղարկեցի Արքմենիկին: Նա հավանեց. հաճելիորեն զարմացած էի»,-անկեղծանում է նա:

Անդրադառնալով գրքի վերնագրին՝ Ջեսահը նշում է, որ այն անմիջական կապ ունի հերոսի ապրումների հետ ու ամփոփում է ամբողջ վեպը: «Ո՛չ կենդանի ես, ո՛չ մեռած. բառը հենց գրելու ընթացքում ծնվեց: Իրադարձություններն այնպես էին զարգանում, որ անհրաժեշտ էր գտնել համապատասխան բառ, որը կնկարագրի հերոսի հոգեվիճակը»,-ասում է Ջեսահն ու հավելում, որ իրեն ճանաչողները գրքում կգտնեն հենց իրեն:

Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, և ինչքան դժվար է փոքր քաղաքում աննկատ մնալ, նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել: Գլխավոր կերպարն անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով. մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում նրա բոլոր երազանքների վրա: Պայքար, որ դառնում է գերագույն նպատակ, պայքար, որ փոխում է կերպարի էությունը, և պայքար, որ բացահայտված ստի արդյունքում վերածվում է դեպրեսիայի, ապագան դիմավորելու արդարացման փնտրտուքի: Հերոսն անցնում է այս ամենի միջով ու դառնում, ըստ էության, նոր մարդ՝ անանկենդան:

Գիրքը հրատարակել է «Անտարեսը»: Խմբագիրն Արքմենիկ Նիկողոսյանն է:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն