Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ աճը կարող է համարվել լավ

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ աճը կարող է համարվել լավ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո «ՀՀ»-ն տարբեր մասնագետների ու փորձագետների տեսակետներ է ներկայացրել, թե ինչպես է պետք արագ ոտքի հանել մեր երկրի տնտեսությունը, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի այդ արագությանը նաեւ որակ հաղորդվի, թե տնտեսության ինչ ուղղություններ է հատկապես պետք զարգացնել ու թե հստակ ինչ քայլերով եւ այլն։

Ինչ-ինչպեսն ու անելիքը ավելի հստակ կարող է պատկերվել, եթե մենք նախ հասկանանք ինչու-ն։ Այլ կերպ՝ ինչու ենք ասում, թե տվյալ ոլորտում անհրաժեշտ է աճ ապահովել, եթե վիճակագրությունն ասում է, որ այդ ոլորտում աճ կա, կամ ինչ կարգի ու որակի աճ ենք ուզում ապահովել։ Կամ՝ եթե, այնուամենայնիվ, որոշ ուղղություններով աճ կա, ապա ինչու այդ դրական տեղաշարժը չի նկատվում։ Եթե ավելի պարզ ձեւակերպենք հարցի պատասխանը, ապա այն հետեւյալն է՝ պետք է կարողանալ կարդալ թվերը, տեսնել՝ ինչ կա այդ թվերի հետեւում։

Տնտեսագետ Կարեն Ադոնցը բացատրում է, որ եթե տնտեսական ակտիվության կամ ՀՆԱ-ի աճը գրանցվել է շինարարության (կամ այլ առանձին ոլորտի) ուռճացման, պետական պարտքի առաջանցիկ ավելացման, խտանյութի արտադրության ծավալների մեծացման, գնաճի ավելացման, պղնձի գնի բարձրացման, տրանսֆերտների աճի եւ այլ կառուցվածքային շեղումների արդյունքում, ապա դա չի կարող համարվել «լավ»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում