Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կրեմլն ակնարկում է, որ Բաքուն մասնակցում է հակառուսական զորավարժություններին

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կրեմլն ակնարկում է, որ Բաքուն մասնակցում է հակառուսական զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին շրջանում ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն: Ակնհայտ է, որ դրանք ուղղված են ՌԴ-ի դեմ: Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է Թուրքիա-Ադրբեջան զույգի մասնակցությունը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դիվանագիտորեն հայտարարել է, որ իր գործընկեր պետությունը՝ Ադրբեջանը մասնակցում է իր դեմ ուղղված ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նկատի ունենալով նաեւ մյուս գործընկերոջը՝ Թուրքիային: Ստեղծված աշխարհաքաղաքական համայնապատկերում ՌԴ-ն պարտադրված է իր անվտանգության ամրապնդման ուղղությամբ հակաքայլեր անել: Այդ քայլերը ենթադրում են Անդրկովկասում միակ դաշնակից մնացած ՀՀ-ի հետ ռազմական եւ ռազմաարդյունաբերական հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում