Գրքի երևանյան փառատոնին ընթերցողները կհանդիպեն «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հեղինակի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան չորրորդ փառատոնի շրջանակում հուլիսի 31-ին «Զանգակ» գրատանը կանցկացվի հանդիպում-քննարկումվերջին տարվա ամենահաջողված նախագծերից մեկի՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան ֆենթըզիի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես կգան Արտավազդ Եղիազարյանը և Արքմենիկ Նիկողոսյանը, ինչպես նաև գրքի նկարիչ Հարություն Թումաղյանը։

Միջոցառումը յուրահատուկ առիթ է՝ նշելու ֆենթըզիի հաջողությունը։

Ֆենթըզին հասցրել է սիրվել բազում պատանիների շրջանում և դառնալ հայաստանյան բեսթսելեր։

«Վիշապաքարի գաղտնիքը» գրքում հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելների հերոսները։

Վահագնի 13-րդ տարեդարձն էր.աղետալի բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ նրա երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են:

Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է պատահաբար օգներ կյանք վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո հետը կընկերանար։ Բայց ոչ բոլոր վիշապներն են, ինչպես կպարզվի հետագայում, նույնքան բարիդրացիական տրամադրված մարդկանց նկատմամբ, որքան Վահագնի նոր ընկերը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն