Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Փարիզում Կուբայի դեսպանատան վրա հարձակումից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իրավաբանական մարմիններն սկսել են հետաքննություն այն հարձակման կապակցությամբ, որը հուլիսի լույս 27-ի գիշրն անհայտ անձինք կատարել են Փարիզում Կուբայի դեսպանատան վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Իրավաբանական հետաքննությունն Է սկսվել Ֆրանսիայում՝ բացահայտելու համար այն անձանց, ովքեր մեղավոր են գործողությունների մեջ, որոնք հանգեցրել են (շենքի) նյութական վնասի, բայց չեն ուղեկցվել մարդկային զոհերով կամ մարդկանց վիրավորումներով»,- ասված Է հայտարարության մեջ: Այնտեղ հաղորդվում Է, որ ներկայումս «ուժեղացված Է դեսպանատան անվտանգության ապահովման համակարգը»: «Ֆրանսիան դատապարտում Է այդ հարձակումը Փարիզում Կուբայի դեսպանատան վրա»,- ընդգծել Է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Կուբայի արտաքին գործերի նախարարությունը եւ Փարիզում այդ երկրի դեսպանությունը, դիվանագիտական նեկայացուցչության շենքի վրա Է նետվել հրկիզող հեղուկով երեք շիշ, ինչը հանգեցրել Է բռնկման շենքի ճակատին եւ մուտքի մոտ: Կուբայի դեսպանատունը գտնվում Է Մարսյան դաշտից հարավ ընկած նրբանցքներից մեկում, դա ոչ մեծ շենք Է խիտ կառուցապատմամբ թաղամասում:

Հարեւան թաղամասերում գտնվում են եւս մի աքանի օարերկրյա դեսպանատաներ: Կուբայի դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ պատահածը գնահատվում Է որպես ահաբեկչական գործողություն, ընդ որում ընդգծվում Է, որ նման ակտերին «աջակցում են քարոզչական արշավներն ԱՄՆ-ի կառավարության կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին