Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ թշնամին փորձում է «խաղաղության» պայմանագիր պարտադրել

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ թշնամին փորձում է «խաղաղության» պայմանագիր պարտադրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանը հերթական անգամ սադրանքներ է հրահրում՝ կրակելով հայկական դիրքերի եւ սահմանամերձ գյուղերի, մասնավորապես՝ Արարատի, Գեղարքունիքի ուղղությամբ։ Այս հատվածները կենսական նշանակություն ունեն երկրի ռազմավարական տարածքների առումով։ Դրանք այն դիրքերն ու գյուղերն են, որոնց նկատմամբ, եթե թշնամուն հաջողվի վերահսկողություն ստանալ, ապա կվտանգվի մեր պետության եւ ազգաբնակչության անվտանգ գոյությունը։

Թեեւ գործողություններն իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, սակայն այդ ամենը ուղղորդվում եւ խրախուսվում է Թուրքիայի կողմից։ Դրա ապացույցներից է այն, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները երկրի նախագահ Էրդողանի գլխավորությամբ, բազմիցս սպառնալիքներ են հնչեցրել եւ շարունակում են հնչեցնել Հայաստանի եւ հայ ազգի հասցեին։ Այսպես, կիրակի օրը Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի տեղակալ Օմեր Չելիքը թվիթերյան միկրոբլոգում Հայաստանին մեղադրել է այն գործողություններում, որոնք իրականացնում է հենց Ադրբեջանը։ Անհիմն մեղադրանքներ հնչեցելով իբր տարածաշրջանում խաղաղությունը վտանգող «ագրեսիվ քաղաքականություն վարելու» եւ Քարվաճառի ուղղությամբ «սադրանքներ իրականացնելու» մեջ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում