ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին, ժամը 08։06-ին ահազանգ է ստացել, որ Երևանի«Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում գտնվող բժշկական քոլեջի տանիքից ծուխ է նկատվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը08։21-ին, մարվել՝ 08:42-ին։ Մասամբ այրվել է ռեստորանի խոհանոցը (20 քմ)՝ գույքով: