Լենինգրադյան փողոցում ավտոմեքանան մխրճվել է բենզալցկայանի մեջ. այրվել է 2 լիցքավորիչ սարք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին, ժամը 06։49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպքի Լենինգրադյան փողոց տանող հատվածում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկնվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության«1 ԲԻՍ»կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Չ․) բախվել է Լենինգրադյան փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի արգելապատնեշին, այնուհետև վնասել՝ 2 ծառ. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։11-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել է բենզալցակայանի 2 լիցքավորիչ սարք:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան