Մշակույթ

Ընթերցողներին է ներկայացվել Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

1 րոպեի ընթերցում

Ընթերցողներին է ներկայացվել Շերլի Ավետյանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճարտարապետ Շերլի Ավետյանը ընթերցող հանրության դատին է հանձնել «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Էջմիածնում՝ «Հայ միասնության խաչ» (Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության շենքում:

Գրքում անդրադարձ է կատարվել Իրանում դարերի ընթացքում կառուցված հայկական եկեղեցիներին ու վանքերին։

Միջոցառման ընթացքում բարեմաղթանքի ելույթներով հանդես են եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշաուկութային հարցերով խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի «ԻԿՕՄՕՍ Հայաստան» նախագահ Գագիկ Գյուրջյանը և ուրիշներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում