Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել 

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մեղավոր է ճանաչել 13 հայ ռազմագերիներին եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման, որը կրելու են ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատավճռում նշված է, որ «պատիժը կրելուց հետո մեղադրյալները պետք է վտարվեն Ադրբեջանից»: Հայ ռազմագերիների դեմ հարուցած քրեական գործերն ու դատավարությունները մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են եւ ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի նորմերին։

Դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 22-ին, հրապարակվել էր նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով դատավճիռը, որին դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Այս ամենի համատեքստում չափազանց կարեւոր իրադարձություն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված վճիռն ընդդեմ Ադրբեջանի։ Դրանով արձանագրվել է, որ Ադրբեջանը խոշտանգել եւ ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել եւ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: «Արթուր Բադալյանը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով վճիռը կարող է հիմք դառնալ այսօր Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելիս։ Ադրբեջանական հանցագործ ձեռագիրը չի փոխվում, զսպող գործոններից լավագույնը պատասխանատվության ենթարկելն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում