Հասարակական

Փրկարարները հուլիս ամսին օրվա ընթացքում ունեցել են հրդեհի բռնկման մինչև 50 ահազանգ 

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հուլիս ամսին օրվա ընթացքում ունեցել են հրդեհի բռնկման մինչև 50 ահազանգ 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ջերմաստիճանի կրուկ բարձրացմանը զուգահեռ փրկարարների աշխատանքում դժվարություններ են առաջանում, սակայն նրանք կարողանում են հստակորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույց այս մասին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Այս պահի դրությամբ նման լուրջ խնդիր չունենք, սակայն մոտակա օրերին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձացում: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մեր աշխատանքում առաջանում են դժվարություններ: Մեզ համար շատ ծանրաբեռնված էր հունիս ամիսը: Հիշում եք, հունիս ամսին ինչպիսի հրդեհային վիճակ էր, ունեցել ենք մեկ օրվա ընթացքում մինչև 50 հրդեհի կանչ: Իհարկե, փառք ու պատիվ մեր փրկարարներին, որոնք իրենց առջև դրված խնդիրները կարողացել են հստակորեն կատարել»,- ընդգծեց Փիլոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում