Մշակույթ

«Էրազմուս+» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրազմուս+» ծրագրի այս տարվա 9 մասնակիցները եվրոպական երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ հուլիսի 21-ին հյուրընկալվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում, այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից:

Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, եվրոպական մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Իտալիա և Սլովակիա) դեսպանությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ուսանողներին՝ դեսպան Վիկտորինը ջերմորեն շնորհավորել է նրանց ու նշել, որ դառնալով ծրագրի շահառու՝ երիտասարդներն արդեն իսկ լուրջ հաղթանակ են արձանագրել, ինչը կարող է անձնական կյանքում նորանոր հաջողությունների սկիզբ դառնալ:

«Մենք այսօր հյուրընկալել ենք ձեզ այստեղ, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ձեզ դրսևորեք, ինչպես ինտեգրվեք եվրոպական կյանքին, և չափազանց կարևոր է, որ Եվրոպայում ձեր տեսածն ու սովորածը վերադառնալուց հետո ի նպաստ ձեր երկրի ծառայեցնեք»,- ասել է դեսպանը:

Նա նաև ուսանողներին խորհուրդ է տվել Եվրոպա մեկնելուց առաջ անպայման պատվաստվել, որ ազատորեն կարողանան օգտվել ժամանցի վայրերից ու այլ հնարավորություններից:

«Սիրելի՛ երիտասարդներ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սա ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, և ցանկալի է, որ Եվրոպայում ամրապնդած ձեր կարողությունները, միջմշակութային հաղորդակցության ձեր հմտությունները ծառայեն նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանը»,- դիմելով «Էրազմուս+» ծրագրի այս տարվա մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը երիտասարդներին անհատապես օգտակար լինելուց զատ, միտված է նաև մեր երկրի բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների գործընթացի ամրապնդմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության ոլորտներում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը շարունակական կլինեն ու տարեցտարի նոր թափ կստանան:

Որպես նաև սփյուռքի կրթական ծրագրերն ու երիտասարդության հարցերը համակարգող փոխնախարար, Ա. Մարտիրոսյանը երիտասարդներին հորդորել է Եվրոպայում գտնվելու ամիսներին այցելել նաև այն բուհեր, որտեղ պետական աջակցությամբ գործում են հայագիտական կենտրոններ, իսկ վերադարձից հետո փոխանցել տպավորությունները:

«Էրազմուս+» ծրագրի համակարգող Լանա Կառլովան նույնպես շնորհավորել է ուսանողներին՝ նշելով, որ հանդիպմանը հրավիրված են նաև նախորդ տարիներին ծրագրին հաջողությամբ մասնակցած հայ երիտասարդներ, որոնց փորձը միջմշակութային հաղորդակցության և վիզաների ստացման գործում կարող է օգտակար լինել: Նա արձանագրել է, որ ծրագրի այս տարվա շահառուներն ավելի հաջողակ են այն առումով, որ հնարավորություն ունեն մասնակցելու նմանօրինակ միջոցառման, ինչը համավարակի պատճառով հնարավոր չի եղել անցկացնել անցած տարի:

Ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց, ընտրած բուհերն ու ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հայերեն Русский

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին