Մարզային

Գեղարքունիքցի երեխաները հանգստանում են Հանքավանի «Հասմիկ» ճամբարում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքցի երեխաները հանգստանում են Հանքավանի «Հասմիկ» ճամբարում

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի Հանքավանում գործող մանկապատանեկան եւ առողջարանային «Հասմիկ» ճամբարը հուլիսի 17-ից հյուրընկալել է Գեղարքունիքի մարզի 8-13 տարեկան 115 երեխայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքապետարանների համագործակցությամբ իրականացվել են նախապատրաստական եւ կազմակերպչական մի շարք աշխատանքներ:

Առաջնահերթությունը տրվել է 44-օրյա պատերազմում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների, ինչպես նաեւ ծնողազուրկ, բազմազավակ, սակավ ապահովված ընտանիքների երեխաներին։

Նրանք Հանքավանի ճամբարում հանգիստը կանցկացնեն մինչեւ օգոստոսի 5-ը, որից հետո հանգստի կմեկնի երկրորդ հերթափոխը՝ դարձյալ 115 երեխաներով:

Համավարակի կանխարգելման նպատակով հանգստի մեկնող երեխաների շրջանում կատարվում է թեստավորում, իրականացվում են կանխարգելիչ այլ միջոցառումներ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում