Հասարակական

Ադրբեջանի ԶՈՒ վերահսկած տարածքում հայտնված կոմբայնը և կոմբայնավարը վերադարձվել են. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ վերահսկած տարածքում հայտնված կոմբայնը և կոմբայնավարը վերադարձվել են. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում