Տնտեսագիտության պահանջարկը նվազել է. ո՞ր մասնագիտություններն են դիմորդների համար առավել նախընտրելի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2021 թվականի բուհերի ընդունելության քննություններն ավարտվել են ճիշտ ժամանակին, առանց որևէ լուրջ խնդիրների:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1 800 էր, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21 հազար 820: Գնահատման և թեստավորման կենտրոնում միասնական քննությունների համար հայտագրվել էր 11 հազար 58 դիմորդ, ընդունվել է 8 հազար 83-ը:

«Դիմորդների շրջանում ամենաշատ պահանջվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող մասնագիտություններն են: Պահանջված էր իրավագիտությունը, այստեղ կցանկանայի ավելացնել, որ իրավագիտության դիմորդների գրեթե կեսն ընդունվել է: Դրանցից բացի, պահանջված էին նաև բժշկական մասնագիտությունները, մասնավորապես, բուժական գործը և ստոմատոլոգիան»,- ասաց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը նկատեց, որ եթե տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական ուղղվածությամբ մասնագիտությունները, հատկապես, «Ֆինանսներ և վարկ»-ը, «Կառավարում»-ը, ապա այս տարի կարելի է ասել, որ մրցակցություն չի եղել և ցածր միավորներով դիմորդներն ընդունվել են այդ բաժիններ:

Քիմիային առնչվող մասնագիտությունները, կրոնագիտությունը, ինչպես նաև աստվածաբանության, արվեստաբանության ուղղությունները դիմորդների կողմից քիչ ուշադրության են արժանացել: Նշված ուղղություններով թափուր տեղերի թիվը բավական մեծ է:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները