ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 10:57-ինահազանգ է ստացել, որ Երևանի Մոլդովական և Ստեփանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ավտոտնակում կայանած մեկ այլ ավտոմեքենայի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակում կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ․ Ե․)։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն առանձնացրել են ավտոմեքենաները և «Range Rover» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ավտոտնակից։