ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները հուլիսի 18-ի ժամը 14։10-ինմեկուսացրել են Սյունիքի մարզի Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվող խոտածածկ տարածքի հրդեհը: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար վերսկսել ենհրդեհաշիջման աշխատանքները։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:
Հիշեցնենք, որհուլիսի 17-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ:
Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: