Հասարակական

Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտովթարից տուժել է 4 մարդ

2 րոպեի ընթերցում

Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտովթարից տուժել է 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 17-ին, ժամը 23։55-ինահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Շոպրոնի փողոցի և Շոպրոնի 3-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․), այնուհետև կայանած «Scania» մակնիշի բեռնատարին։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Ղ․-ն (ծնված 1993 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ․ Տ․-ին (ծնված 1995 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում