Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա տարածքում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 16-ից 17-ը 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհներ են բռնկվել.

ԵրևանիՇենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արարատի մարզիՄասիս քաղաքում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզիՇահումյան գյուղում՝ 7 հա,

Գեղարքունիքի մարզիԳավառ քաղաքում՝ 4․5 հա,

Կոտայքի մարզիԱբովյան քաղաքում՝ 1500 քմ,

Շիրակի մարզիԱրթիկ քաղաքում՝ 10000 քմ,

Սյունիքի մարզիՔաջարան քաղաքում՝ 8 հա,

Վայոց ձորի մարզիԵղեգնաձոր քաղաքում՝1․1 հա,Արին գյուղում՝ 3 հա,

Տավուշի մարզիԴիլիջան քաղաքում՝ 200 քմ, Բերդ քաղաքում՝ 3 հա։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա մակերեսով վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում