Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հուլիսի 17-ին ժամը 02:10-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 00:05-ին տարբեր մարմնական վնասվածքներով, ոչ սթափ վիճակում, իրենց մոտ են դիմել ՀՀ Արարատի մարզի բնակիչներ՝ Ա. Շ.-ն (ծնված 1999թ.), Շ. Շ.-ն (ծնված 2001թ.), Գ. Հ.-ն (ծնված 2001թ.), Գ. Մ.-ն (ծնված 2001թ.) և Հ. Տ.-ն (ծնված 2000թ.): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ հուլիսի 16-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մ. Ա.-ի (ծնված 1999թ.) վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՔՀ վարչությունը:

Հայերեն

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը