Հասարակական

Բերման է ենթարկվել Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ ՀԵՄ 16 անդամ

1 րոպեի ընթերցում

Բերման է ենթարկվել Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ ՀԵՄ 16 անդամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի դիմաց հուլիսի 17-ին բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունի լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ նրանք ոստիկանություն են բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:

Այդ առիթով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում