Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի եզրափակիչ ելույթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ , ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկման ժամանակ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադասյանը ընդգծեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները պարզ հերքվեցին, որոնց մասին անկողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չմնաց:

«Տարբեր քննարկումներ կան դատավարության շուրջ: Առաջարկ է հնչել, որպեսզի բուհերի ուսանողները անպայման հետևեն դատավարությանը և հարուստ գիտելիքներ ձեռք կբերեն: Կարծում եմ, որ առաջին գիտելիքը, որ ձեռք կբերեն բուհերի ուսանողներն, այն է, թե ինչ չի կարելի անել բարձր դատարանում: Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն և անմիջապես կհերքվեն բարձր դատարանում, չի կարելի բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ և այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որևէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»,- ընդգծեց Բադասյանը:

Բադասյանը նաև անդրադարձավ այն հայտարարությանը, որ երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ, և չի կարելի թույլ տալ, որպեսզի բոլոր որոշումները կայացվեն մեկ ուժի կողմից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը շեշտեց, որ այդ մեկ ուժը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:

«Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ժողովուրդը կատարել է ընտրություն, և Հայաստանի Հանրապետությունն ունի ժողովրդավարական ապագա» ,- եզրափակեց Բադասյանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան