Քաղաքականություն

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը անվավեր է. Արամ Վարդևանյանի եզրափակիչ խոսքը

7 րոպեի ընթերցում

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը անվավեր է. Արամ Վարդևանյանի եզրափակիչ խոսքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հիմնավոր է համարում ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության խոսքի և մի շարք այլ խնդիրների մասին Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց փաստերը և բավարար՝ բարձր դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արամ Վարդևանյանը այս մասին հայտարարեց Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ եզրափակիչ ելույթում:

«Մեր դիմումում ներկայացրել ենք, որ այս ընտրությունների շղթան սկիզբ է առել մարտ ամսից Հանրապետության նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով: Նշվածը սույն քննության ընթացքում չհերքվեց: Ավելին. այն, որ նման գործընթաց կարող էր տեղի ունենալ հենց ճնշման միջոցով զուտ մեկ օրինակ կհիշեցնեմ: Երբ Հանրապետության նախագահը առաջին անգամ իրացրեց իր լիազորությունը և բարձրաստիճան զինվորականին պաշտոնից ազատելու առաջարկը ետ վերադարձրեց, անմիջապես դրան հաջորդեց հայտարարություն, նույնիսկ հենց բարձր դատարանում որպես դիմողի երրորդ անձի ներկայացուցիչ հանդիսացող անձի կողմից, որ պետք է քննարկել իմպիչմենտի հնարավորության հարցը: Ու այս պայմաններում խոսել Հանրապետության նախագահի լիազորությունները, այդ թվում, ճնշման միջոցով չյուրացնելու մասին, միամտություն է»,- ասաց Վարդևանյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ դիմումում առավել, քան հստակ ներկայացրել են վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը, որն առհասարակ խաթարել էր հավասարության և օրինականության սկզբունքը այս ընտրություններում:

«Բավականաչափ ծավալուն խոսվեց, թե վարչապետը հրաժարական տալով՝ կարող է շարունակել պաշտոնավարել, թե ոչ: Այս հարցի հստակ պատասխանն այն է, թե ինչու որոշեց բոլոր դեպքերում հրաժարական տալով հանդերձ շարունակել պաշտոնավարել: Դրա պատասխանը մեկն է` դա հենց վարչական ռեսուրսի չարաշահումն է, դա հենց մրցակցային առավելություն արհեստական ստանալն է: Բարձր դատարանում քննարկվեց առհասարակ բարձրագույն պաշտոն զբաղեցնողի անընդհատության իրավական պրակտիկան, որը մենք ունեցել ենք: Անընդհատության պրակտիկան, ի դեպ, մեկ անգամ հստակ հաստատվել էր: Դա 1998 թվականն էր, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հրաժարական տալու մասին, և դա նշանակում էր հրաժարական, ինչպես և ցանկացած ողջամիտ երկրում: Եթե անձը հրաժարական է տալիս, դա նշանակում է հրաժարական: Բայց ինչու եղավ այլ կերպ այս դեպքում, պատասխանը հենց վարչական ռեսուրսի չարաշահումն էր: Մենք փաստացի դատարանին ներկայացրեցինք իրավական փաստ առ այն, որ վարչական ռեսուրսը չարաշահվել է: Մենք հնարավորություն չունեցանք ներկայացնելու այն ողջ ծավալը պարգևատրումների, լրավճարումների: Մենք ներկայացրեցինք, որ, փաստորեն, նախընտրական քարոզարշավի կարևոր փուլում միլիարդավոր դրամներ վերադարձվում են իրավաբանական անձանց: Դա չի արվում մինչև նախընտրական քարոզարշավը, այլ դա արվում է հենց մայիսի 10-ից հետո: Կարծում եմ, ակնհայտ է, որ այնտեղ ոչ մի պատահականություն չկա»,- ընդգծեց Վարդևանյանը:

Վարդևանյանի խոսքով` սույն քննության ընթացքում բացահայտել են, որ փաստորեն «Հայաստան» դաշինքի անդամների, թիմակիցների նկատմամբ կիրառվել է իրավապահ գործիքների ողջ մեխանիզմը:

«Հարյուրավոր մարդկանց բերման են ենթարկել կամ ստուգողական գործողությունների ենթարկել: Սա, ըստ էության, պարզ դարձավ հենց հարակից պատասխանող հանդիսացող դատախազության կողմից ներկայացված հաշվետվությունից: Մենք ստուգողական գործողությունների վերաբերյալ մանրակրկիտ տվյալները չունեցանք, բայց պատկերը առավել, քան հստակ ընկալեցինք: Բայց ինչն էր նաև շատ կարևոր, որ, պատկերացրեք, բարձր դատարան, կան քրեական գործեր հարուցված, այդ քրեական գործերով կան տուժողներ, տուժողները և քրեական գործի հարուցման հիմքը հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ուղղակի առնչություն ունեցող անձանց գործողությունները, բայց մեղադրյալ չկա: Կարծում եմ, սա նաև խոսում է այն մասին, որ մեր իրավապահ համակարգը չունեցավ այն անկախությունը, որը պետք է ունենար, բայց կունենար, եթե վարչապետի պաշտոնակատարը լիներ անձ, որը կհամապատասխաներ Սահմանադրության պահանջներին, այլ ոչ թե անձ, որը տալիս է հրաժարական, բայց Սահմանադրությունը խախտելով շարունակում է պաշտոնավարել»,- ավելացրեց Վարդևանյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նաև անդրադարձավ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքին: Ըստ նրա` ատելության խոսքը, որն իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիրը», դա իրենց գնահատականը չէ, դա իրավական փաստ է, որն արձանագրել է Վարչական դատարանը:

«Միակ հանգամանքը, որ չի արձանագրել դատարանը, դա այն է եղել, որ արդյոք այդ պահին կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչեն, թե ոչ: Բայց դրանից չի նվազում այն, որ նման տոտալ ատելության խոսք է եղել, որն անգերազանցելի է: Եվ վստահեմ, որ անգերազանցելի էլ լինելու է Հայաստանի պատմության մեջ»,- հավելեց Վարդևանյանը:

Նա նաև խոսեց ընտրախախտումների մասին: Ըստ Վարդևանյանի` քննության ընթացքում պարզ է դարձել, որ իսկապես եղել են կրկնվող էջեր, եղել են բացակայող ստորագրություններ, միայն չկարողացան պարզել զինծառայողների իրական թիվը:

«Մենք փորձեցինք բարձր դատարանին ներկայացնել թե´ ընդհանուր կոնտեքստը, միջավայրը, թե´ նաև առհասարակ կիրառական կոնկրետ ընտրախախտումները: Իմ պնդումն է, որպեսզի բարձր դատարանը ոչ թե նեղ, կիրառական, տեխնիկական խախտումները գնահատի, այլ Սահմանադրական դատարանը միակ մարմինն է իրավասու, կարող է և պարտավոր է գնահատել ամբողջ այս շղթան:

Բարձր դատարան, այս ընտրությունները չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության ժողովրդի իրական կամքը: Պատկերը, որը մենք տեսնում ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ խեղաթյուրված է:

Այս ընտրություններրի վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է և բավարար է սահմանադրական դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս որոշումը անվավեր է, դրանից բխող հետևանքները կորոշի բարձր դատարանը»,- եզրափակեց Վարդևանյանը:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Քաղաքականություն

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանին

Քաղաքականություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանին

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում