Երևանի ավագանին ավելի քան 11 մլն դրամ կտրամադրի Կոռնիձոր և Այգեձոր գյուղերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ որոշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղին և Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղին գումար հատկացնել Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ գյուղերում բարեփոխումներ իրականացնելու համար ընդհանուր առմամբ կտրամադրվի ավելի քան 11 մլն ՀՀ դրամ: «Հակառակորդի հետ ամենամեծ սահմանն ունեցող Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակի համար մանկական խաղատեսակներ ձեռք բերելու եւ տեղադրելու նպատակով՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հատկացնել 3 մլն ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով:

Նախագծով առաջարկվում է նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հատկացնել 8 մլն 622 հազար ՀՀ դրամ»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը: Որոշումն ընդունվեց 33 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը