Արդիականացված կրիոգեն կայանը կգործի օգոստոսից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրիոգեն կայանի նոր սարքավորումները շուտով կլինեն Հայաստանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ․ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշեց, որ սարքավորումները ստանալուն պես կշահագործվեն:

«Ինչպես գիտեք, մեր ինստիտուտն արտադրում էր թթվածին իր հնարավորությունների չափով: Նախորդ տարի ինչ-որ մի պահ Երևանի հիվանդանոցների թթվածինն ապահովում էիք 95 տոկոսով: Վտանգն այն էր, որ կենտրոնը 65 տարվա է, ամեն երկու շաբաթը մեկ խափանվում էր: ԱՄՆ-ի սփյուռքահայ բժիշկների, կազմակերպությունների աջակցությամբ արդիականացնում ենք կրիոգեն կայանը: Վստահ լինենք, որ այն ևս 50 տարի կգործի իր ամբողջ հզորությամբ»,-ասաց Անի Ապրահամյանը:

Ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը նշեց, որ օգոստոսի 13-ին արդեն արդիականացված կայանը կգործարկվի: Այն Երևանից բացի թթվածնով կապահովի նաև Հայաստանի այլ հիվանդանոցները:

«Ինչպես գիտեք, պատերազմի ժամանակ մենք պետք է գնայինք ու Վրաստանից բերեինք ջրային թթվածին: Այս արդիականացված կրիոգեն կայանով մենք կկարողանանք տեղում թթվածնի հետ կապված բոլոր պահանջներն ապահովել: Ի դեպ, այս նորացված կայանի արտադրած թթվածնի որակը շատ ավելի բարձր է: Այն կարող ենք գիտության համար ևս օգտագործել»,-հավելեց Անի Ապրահամյանը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում