Հասարակական

Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում