Վրաստանի վարչապետը խոսել է ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրենց ձգտման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ակնկալում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին:

«Ցանկանում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ մեր երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ գրեթե 80 տոկոսը, սատարում են Վրաստանի եվրաինտեգրմանը: Պարոն հանձնակատար, մեր ղեկավարության ու թիմի որոշմամբ տարիներ առաջ փոփոխություններ արվեցին սահմանադրության մեջ, և մենք հստակեցրեցինք մեր արտաքին քաղաքական կուրսը: Բոլորս եկանք այն մեկ մտքին, որ դա եվրաատլանտյան կուրսն է, որը չի վերանայվելու ու փոխվելու: Այս գործընթացում քաջ գիտակցում ենք, որ երկիրը, որը երիտասարդ ժողովրդավարություն ունի, դեռևս կանգնելու է պերմանենտ մարտահրավերների առաջ, սակայն դա մեզ չի վախեցնում, քանի որ մենք լավ գիտակցում ենք ու հավատում, որ հաջողությամբ կանցնենք այդ ուղին ու մի օր կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն