Հասարակական

Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ եւ նոր մշակույթի ձեւավորում

1 րոպեի ընթերցում

Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ եւ նոր մշակույթի ձեւավորում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր շաբաթ Street Work out Հայաստանյան ֆեդերացիան բացօթյա մարզանք է կազմակերպում այն համայնքների բնակիչների համար, որտեղ պրոֆեսիոնալ մարզահրապարակներ կան: Ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով, նպատակը առողջ ապրելակերպի հանրայնացումն է, նոր մշակույթի ձեւավորումը:

«Այսպիսի 10-ը խաղահրապարակ կա Հայաստանում: Դրանցից 5-ը՝ Երեւանում, Գյումրիում, Մեծամորում, Նոր Հաճնում եւ Արցախում, կառուցվել են Կոնվերս բանկի աջակցությամբ՝ Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Այսօր այդ խաղահրապարակները մարդկանց հանգստի սիրելի վայրերից են: Հատկապես ոգեւորիչ է երեխաների եւ դեռահասների հետաքրքրությունը այստեղ մարզումների նկատմամբ »,-ասում է նա:

Բացօթյա մարզանքների, Կոնվերս բանկի հետ Street Work out-ի Հայաստանյան ֆեդերացիայի համագործակցության մասին տեսանյութը այստեղ՝

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում