Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս Պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնավոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում