Հասարակական

Տղամարդը ձերբակալվել է՝ վարկային կազմակերպության աշխատակիցների վրա ավազակային հարձակման կասկածանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1981թ.: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 28-ի ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցների վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ հուլիսի 2-ին 39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով վերոհիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ընդդիմությունը հայտարարել է Ցեղասպանության հերքումը քրեականացնելու նախաձեռնության մասին, իշխանությունը հակադարձում է՝ Քրեական օրենսգրքում նման դրույթ արդեն կա

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/04/25

Ասիական ինդեքսները չեն փոփոխվել - 22/04/25

Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթանին

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում փոփոխություն կատարելու նախագիծը

Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող ապագա կառուցել․ «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավարներ

Դեսպան Վահե Գևորգյանը հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

Թեհրանում հայտնել են, որ Ռուսաստանը մեծ դեր ունի Իրան-ԱՄՆ բանակցություններում