ԳԱԱ-ում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակին նվիրված Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ միջազգային գիտաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սեմինարը նպատակ ունի փորձի փոխանակում իրականացնել ՀՀ կուսակցությունների հետ։

«Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի այդ ոլորտում համագործակցությունն ավելի բարելավվի։ Երկրի նախագահը, վարչապետն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պատրաստակամություն են հայտնել մեզ հետ համագործակցելու։ Կուսակցության գործունեության արդյունքում անընդհատ զարգացել և բարձրացել է ժողովրդի կենսամակարդակը»,- նշեց Յոնգը։

Նրա խոսքով՝ Հայաստանը և Չինաստանը բազմամյա բարեկամական հարաբերությունների պատմություն ունեն և միջոցառման նպատակներից մեկն էլ այն է, որ փորձեն բարձրացնել նաև հայ ժողովրդի կենսամակարդակը։

«Մենք պատրաստակամ ենք Հայաստանի հետ կիսվել մեր փորձով և մեր աշխատանքների պատմությամբ։ Սրտանց ցանկանում ենք, որպեսզի հայ ժողովուրդն ապրի ավելի լավ կյանքով, երկիրն էլ ավելի զարգանա»,- ասաց ՉԺՀ դեսպանը։

Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Չինաստանը դարձել է աշխարհի երկրորդ գերտերությունը և իր տնտեսության միջոցով պրոյեկտում է ամբողջ աշխարհը։

«Այս գիտաժողովը նպատակ ունի բացահայտել Չինաստանի քաղաքական և ֆինանսական բոլոր ուղղությունները։ Ներկայում չկան շոշափելի ծրագրեր, որոնք իրականացվում են ՀՀ-ՉԺՀ համագործակցության շրջանակում, միայն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանն անդամակցելու մասին է միայն խոսվել։ Դեռևս չկան այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ ներդրումներ կիրականացվեն մեր երկրում»,- նշեց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ-ում լավ չեն պատկերացնում Չինաստանը և իր ղեկավարած խորհրդի նպատակն է այսպիսի միջոցառումների շնորհիվ ՀՀ կառավարությանն ու ուսումնասիրողներին ներկայացնել Չինաստանի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության վերաբերյալ։

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին