Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որոնողական և այդ ուղղությամբ տարբեր խողովակներով իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտներն ու խնդիրները։

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԱՀ կառավարությունը, սերտ համագործակցելով ՀՀ կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ, անում է հնարավորն անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ: «Արցախի իշխանությունների համար գերիների վերադարձման ու անհայտ կորած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցը շարունակում է մնալ թիվ մեկ օրակարգային խնդիրը և այդ ուղղությամբ գործադրվում են բոլոր միջոցները դրական տեղաշարժ ունենալու համար»,- հավաստիացրել է նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում