Պաշտոնական

Տիգրան Ավինյանը ստացել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստումը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը ստացել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 28-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ երկրորդ պատվաստումը։ Փոխվարչապետի պաշտոնակատարը պատվաստվել է «AstraZeneca» պատվաստանյութով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում։ Հայաստանում գործում են նաև շրջիկ կետեր` քաղաքացիների համար պատվաստումն առավելագույնս հասանելի դարձնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում